Գլխավոր էջ » Հոդվածներ » Հնարքներ |
Ինչպես հասցեատիրոջ կողմից էլեկտրոնային նամակները կարդալու դեպքում ստանալ տեղեկացնումներ
Դա տեղի է ունենում շնորհիվ այն փաստի, որ հավելվածը նամակի մեջ տեղադրում է 1x1 չափսի թափանցիկ լուսանկար, որը հասցեատիրոջ կողմից տեսնելու դեպքում հավելվածը հասկանում է, որ ուղարկած նամակը կարդացվել է: Հետաքրքիր մտահաղացում է, սակայն այս հնարքը ունի մեկ թերություն. ոչ բոլոր դեպքերում են նամակի մեջի լուսանկարները ցուցադրվում (հիմնականում պահանջվում է նամակ ստացողի կողմից լուսանկարների ցուցադրման հաստատում): Ինչպես օգտվել 1.Այցելեք այստեղ և գրանցվեք: 2.Տեղադրեք հավելվածը Chrome-ի, Firefox-ի կամ Outlook-ի վրա: Ընդ որում Chrome և Firefox-ի համար նախատեսված հավելվածը աշխատում է միայն Gmail-ի վրա: 3.Բացեք էլ. փոստը և կապեք Bananatag-ը Ձեր հաշվին: 4.Նամակ ուղարկելուց կտեսնեք ավելացված նոր պարամետրերը, որոնց միջոցով կարող եք հետևել նամակի հետագա ընթացքին: 5.Ուղարկված նամակը հասցեատիրոջ կողմից կարդալու դեպքում կստանաք ծանուցումներ էլ. փոստի վրա: Կարող եք նաև այցելել այստեղ և տեսնել մանրամասն վիճակագրական տվյալներ: | |
Դիտումներ: 367 | - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |