Մեր օրերում բազմաթիվ սոցիալական ցանցերի առկայության պայմաններում մարդիկ դեռ շարունակում են օգտվել էլեկտրոնային փոստերից և դրանք առայժմ հանդիսանում են պաշտոնական կապ հաստատելու հիմնական միջոցներից մեկը: Սակայն ի տարբերություն սոցիալական ցանցերի (օր. Ֆեյսբուք), էլեկտրոնային նամակ ուղարկելու դեպքում չենք կարող տեսնել, թե արդյոք հասցեատերը կարդացել է ուղարկված նամակը: Այդ բացթողումը վերացնելու համար ստեղծվել են հավելյալ ծրագրեր, որոնցից մեկն է Bananatag-ը: Այն Chrome/FireFox դիտարկիչների ու փոստային ծրագրերի համար նախատեսված հավելված է, որը տեղադրելուց հետո հայտնվում է նոր ֆունկցիա, որը նամակը ուղարկելուց բացի նաև հետևում է դրա հետագա ընթացքին և հասցեատիրոջ կողմից նամակը կարդալու դեպքում տալիս է համապատասխան տեղեկացում նամակ ուղարկողին:
Հնարքներ |
Դիտումներ: 367 |
ամսաթիվ: 24.07.2013
|
|