Գլխավոր էջ » Հոդվածներ » Հնարքներ

Նյութերը ենթաբաժնում: 3
Ցուցադրված նյութերը: 1-3

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

Հաճախ պատահում են դեպքեր, երբ համակարգչի վրա տեղադրում եք որևէ խաղ, սակայն այն բացելուց հետո հայտնաբերում եք, որ տվյալ տվյալ խաղը համատեղելի չի Ձեր համակարգչի պարամետրերի հետ (օր. օպերատիվ հիշողություն կամ պրոցեսորի հզորություն): Հատուկ այդ նպատակով ստեղծվել է մի կայք, որի միջոցով հնարավոր է մի քանի վայրկյանում ստուգել տվյալ խաղի համատեղելիությունը ձեր համակարգչի վրա: Այս ծառայության միակ թերությունն այն է, որ այն աշխատեցնելու համար անհրաժեշտ է դիտարկչի վրա տեղադրել Java հավելվածը:
Հնարքներ | Դիտումներ: 270 | ամսաթիվ: 24.07.2013 | Մեկնաբանություններ (0)


Երևի տեղյակ եք, որ Google որոնողական համակարգն իր մեջ ներառում է նաև հաշվիչ և արժեքների փոխարկիչ: Օրինակ 25*68 որոնման միջոցով կարող ենք գտնել բազմապատկման արժեքը, իսկ 100 kg in grams որոնման միջոցով կարող ենք իմանալ, թե քանի գրամ է 100 կիլոգրամը: Սակայն Google-ը սրանով չի սահմանափակվում և ունի նաև  տարբեր չափման միավորներ ունեցող արժեքների գումարը հաշվելու հնարավորություն: Այսինքն կարող եք արտահայտության մեջ խառնել տարբեր միավորներ և ստանալ այլ չափման միավորով արդյունք: Օրինակները տեսեք լուսանկարներում՝
Հնարքներ | Դիտումներ: 476 | ամսաթիվ: 24.07.2013 | Մեկնաբանություններ (0)


Մեր օրերում բազմաթիվ սոցիալական ցանցերի առկայության պայմաններում մարդիկ դեռ շարունակում են օգտվել էլեկտրոնային փոստերից և դրանք առայժմ հանդիսանում են պաշտոնական կապ հաստատելու հիմնական միջոցներից մեկը: Սակայն ի տարբերություն սոցիալական ցանցերի (օր. Ֆեյսբուք), էլեկտրոնային նամակ ուղարկելու դեպքում չենք կարող տեսնել, թե արդյոք հասցեատերը կարդացել է ուղարկված նամակը: Այդ բացթողումը վերացնելու համար ստեղծվել են հավելյալ ծրագրեր, որոնցից մեկն է Bananatag-ը: Այն Chrome/FireFox դիտարկիչների ու փոստային ծրագրերի համար նախատեսված հավելված է, որը տեղադրելուց հետո հայտնվում է նոր ֆունկցիա, որը նամակը ուղարկելուց բացի նաև հետևում է դրա հետագա ընթացքին և հասցեատիրոջ կողմից նամակը կարդալու դեպքում տալիս է համապատասխան տեղեկացում նամակ ուղարկողին:
Հնարքներ | Դիտումներ: 317 | ամսաթիվ: 24.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 32
XNET.AM
Wmlink.ru
Tak.ru