Գլխավոր էջ » Հոդվածներ » Google+ |
Նյութերը ենթաբաժնում: 3 Ցուցադրված նյութերը: 1-3 |
Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների
Չնայած Ֆեյսբուքը դեռևս հանդիսանում է աշխարհի թիվ 1 սոցիալական կայքը, Google ընկերությունը չի հանձնվում և շարունակում է բարելավել իր Google+ ցանցը: Google I/O կոնֆերանսի ժամանակ ներկայացվեց այդ ցանցի վերափոխված ինտերֆեյսը: Այժմ արդեն հոսքը ցուցադրվում է սյունակների մեջ: Համակարգչի էկրանի չափսերից կախված այդ սյունակների քանակը կարող է հասնելի մինչև երեք: Բարձր որակ ու չափս ունեցող նկարներն ու վիդեոները ցուցադրվում են էկրանի ամբողջական լայնքով: Բարելավվել է նաև հեշթեգերի հետ աշխատելու ֆունկցիան: |
Ֆեյսբուք սոցիալական ցանցի մրցակից Google+ ցանցում այժմ նույնպես կարող ենք ստեղծել իրադարձություններ և հրավիրել ընկերներին: Ի տարբերություն Ֆեյսբուքի, այստեղ հնարավորություն կա ընտրել իրադարձությունները բնութագրող գեղեցիկ անիմացիաներ,սինեմագրաֆներ որոնք կցուցադրվեն իրադարձության էջի վերևի մասում: |
Google ընկերությունը մինչ այժմ տրամադրում էր 10 Գբ անվճար ամպային ծավալ Gmail-ի համար և 5 Գբ` Google+ ցանցի ու Google Drive-ի համար: Այժմ արդեն միավորվել են այդ ծավալները և Google-ը իր բոլոր ծառայութությունների համար օգտատերերին տրամադրելու է 15 Գբ ընդհանուր ծավալ: Այս միավորված ծավալը հատկապես կուրախացնի այն մարդկանց, ովքեր Gmail-ից ավելի շատ են օգտվում, քան Google Drive-ից ու Google+ ցանցից կամ հակառակը: |