Գլխավոր էջ » Հոդվածներ » Տեղ. տեխնոլոգիաներ

IT ընկերությունները գաղտնի ծառայություններին տրամադրում են օգտատերերի մասին տվյալներ

ԶԼՄ-ները բացահատել են PRISM նախագիծը, որը շրջանակներում Ամերիկյան խոշորագույն IT ընկերությունները տրամադրում են օգտատերերի մասին մանրամասն տվյալներ: Համաձայն The Washington Post պարբերականում հրապարակված հոդվածի, բոլոր հայտնի IT ընկերությունները թույլատրում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը տվյալներ հավաքել իրենց սերվերներից:
Նշվում է, որ իրենց օգտատերերի մասին ինֆորմացիա են տրամադրում Microsoft, Google, Yahoo, Facebook, Youtube, Skype, AOL, Apple և այլ խոշորագույն ընկերությունները: 


PRISM նախագծի շրջանակներում ամերիկյան հատուկ ծառայությունների համար հասանելի են օգտատերերի էլեկտրոնային փոստերը, լուսանկարները, տեսահոլովակները, անձնական ֆայլերը և այլ գաղտնի տվյալներ: Պարբերականում նշվում է նաև, որ ամենավերջում այդ նախագծին է միացել Apple-ը (2012թ.), իսկ ամենասկզբում՝ Microsoft ընկերությունը (2007թ.)


Այս սկանդալն ավելի հասունացավ, երբ հետախուզության վարչության պետ Ջեյմս Կլեպերը հայտարարեց, որ նման բան կա, սակայն պարբերականում այլ կերպ է ներկայացված: Կլեպերը հայտարարել է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները տվյալներ են հավաքում միայն այն օգտատերերից, ովքեր չեն հանդիսանում ԱՄՆ քաղաքացիներ: Ըստ Կլեպերի, նրանք հավաքում են միայն այն մարդկանց տվյալները, ովքեր վտանգ են ներկայացնում ազգային անվտանգությանը: 
Կատեգորիա: Տեղ. տեխնոլոգիաներ | Ավելացրեց: Arkadi (28.07.2013)
Դիտումներ: 350 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 32
XNET.AM
Wmlink.ru
Tak.ru