Գլխավոր էջ » Հոդվածներ » Տեղ. տեխնոլոգիաներ

Նյութերը ենթաբաժնում: 20
Ցուցադրված նյութերը: 11-20
Էջեր: « 1 2

Դասավորել ըստ: Ամսաթվի · Անվանման · Վարկանիշի · Մեկնաբանությունների · Դիտումների

Ֆրանսիական Smiirl ընկերությունը ստեղծվել է մի սարք, որը իրական ժամանակում ցուցադրում է Ֆեյսբուքի էջի լայքերի քանակը: Սարքը կոչվում է Fliike և հիմնականում նախատեսված է խանութների կամ տարբեր ծառայություններ մատուցող ընկերությունների համար: Սարքը համապատասխան էջի լայքերի քանակը ստանում է Wi-Fi-ով կապով և անմիջապես ցուցադրում այն իրական ժամանակում:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 243 | ամսաթիվ: 22.07.2013 | Մեկնաբանություններ (1)


Apple ընկերությունը App Store-ի 5 ամյակի կապակցությամբ որոշել է անակնկալ անել իր օգտատերերին և որոշ վճարովի ծրագրեր դարձրել է անվճար: Այժմ կարող եք անվճար ներբեռնել մի շարք ծրագրեր ու խաղեր, որոնք նախկինում վճարովի էին:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 293 | ամսաթիվ: 22.07.2013 | Մեկնաբանություններ (0)


Անցած տարվա հոկտեմբերին Windows 8-ի թողարկման ժամանակ Microsoft-ի ղեկավար Ստիվ Բալմերը խոստացավ, որ  90 օր անց Windows Store-ում կտեղադրվեն 100.000 ծրագրեր: Սակայն այդ խոստումը այպես էլ չիրականացավ և 100.000 ծրագրերի սահմանը հատվեց միայն  այս շաբաթվա սկզբում: Այս մասին տեղեկանում ենք Microsoft ընկերության կողմից Twitter-ում կատարված գրառումից:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 270 | ամսաթիվ: 22.07.2013 | Մեկնաբանություններ (0)


Yahoo! ընկերությունը ս.թ. հուլիսի 8-ին կդադարեցնի 2003թ. իր կողմից ձեռք բերված AltaVista որոնողական համակարգի աշխատանքը: AltaVista-ի հետ միասին կդադարեցվեն նաև Yahoo!-ին պատկանող հայտնի և ոչ հայտնի մի շարք այլ ծառայություններ (RSS Alert, Neighbours, FoxyTunes, Yahoo Axis, Citizen Sports, Yahoo! Local API և այլն): AltaVista որոնողական համակարգը հիմնվել է 1995թ:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 308 | ամսաթիվ: 22.07.2013 | Մեկնաբանություններ (0)


Հայաստանում երևի քչերին է հայտնի Barnes & Noble ընկերության Nook սարքերը, որոնք նախատեսված են էլեկտրոնային գրքեր կարդալու համար: Ամերիկայում և այլ երկրներում դրանք չափազանց հայտնի են և հանդիսանում են Amazon ընկերության կողմից արտադրվող Kindle սարքերի լուրջ մրցակիցներ: Այժմ Nook սարքերի բազային մոդելը հնարավոր է գնել ընդամենը $79-ով (+$5 մարտկոցը լիցքավորող սարքի համար): Սարքի այս նոր գինը բավականին մոտ է Amazon Kindle-ի բազային մոդելի գնին ($69), սակայն ի տարբերություն Kindle-ի, Nook-ը ունի սենսորային էկրան և բացակայում են մենյուի գովազդները: Սենսորային էկրանով Amazon Kindle-ները ավելի թանկ են: Երկու սարքերն էլ ունեն 6 դյույմանոց անկյունագծով էկրան և աշխատում են Wi-Fi կապով:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 272 | ամսաթիվ: 22.07.2013 | Մեկնաբանություններ (0)


Microsoft ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր  10.6 դյույմանոց HD էկրանով պլանշետը, որի մասին վերջերս շատ էր խոսվում: Պլանշետը կունենա 2 տարբերակ՝ Windows RT և Windows8 օպերացիոն համակարգերով:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 276 | ամսաթիվ: 22.07.2013 | Մեկնաբանություններ (1)

Վերջին շաբաթներում շատ էր խոսվում Գուգլի այս նոր նախագծի մասին: Այն օգտագործողներին հնարավորություն է տալիս ֆայլերը տեղադրել Google-ի սերվերների վրա և ամենուրեք հասանելիություն ունենալ այդ ֆայլերի նկատմամբ (Dropbox-ի նման): Google-ը սկզբնական տալիս է 5ԳԲ ազատ տարածք, ինչը հետագայում կարող եք շատացնել որոշակի գումար մուծելով:  Google Drive-ը հասանելի կլինի ինչպես վեբ ինտերֆեյսի միջոցով, այնպես էլ Windows, Mac, Android և iOS  համակարգերում:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 263 | ամսաթիվ: 22.07.2013 | Մեկնաբանություններ (1)


Microsoft ընկերությունը հերթական քայլն է անում պլանշետների շուկայում առաջատար դիրքեր գրավելու նպատակով: Surface RT պլանշետի բոլոր մոդելների գները կրճատվել են 30%-ով: Սա անկասկած մնացած ընկերությունների համար գները վերանայելու լուրջ առիթ կհանդիսանա, քանի որ գնային տարբերությունը արդեն դառնում է չափազանց նկատելի: Մասնավորապես Apple ընկերության 4-րդ սերնդի iPad պլանշետի նվազագույն գինը կազմում է 500$, իսկ Surface RT-ի նվազագույն գինն այսուհետև կլինի 349$:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 306 | ամսաթիվ: 22.07.2013 | Մեկնաբանություններ (0)


Android և iOS համակարգերի համար նախատեսված Ֆեյսբուքի պաշտոնական ծրագրերում վերջերս հնարավորություն էր ստեղծվել ուղարկել մեծ չափսերով սմայլիկներ (Stickers): Այսօրվանից հնարավորություն կա այդ սմայլիկները ուղարկել նաև Facebook-ի վեբ տարբերակով: Sticker-ները ուղարկելու համար սեղմեք խոսակցության պատուհանում գտնվող սմայլիկի նշանի վրա ու ընտրեք համապատասխան բաժինը: 
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 281 | ամսաթիվ: 22.07.2013 | Մեկնաբանություններ (0)


Սկայպի նոր տարբերակում ավելացվել է այսպես կոչված «Վիդեո նամակներ» ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է ուղարկել և ստանալ ձայնագրված վիդեոներ: Այս նոր ծառայությունն ամբողջովին անվճար է: Այս ծառայության առավելություններից է նաև այն, որ վիդեո նամակներ կարող եք ուղարկել նաև այն ընկերներին, ովքեր տվյալ պահին օֆլայն են: Այսինքն նրանք կարող են հետագայում մուտք գործել Սկայպ և տեսնել:
Տեղ. տեխնոլոգիաներ | Դիտումներ: 266 | ամսաթիվ: 22.07.2013 | Մեկնաբանություններ (1)

1-10 11-20
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 32
XNET.AM
Wmlink.ru
Tak.ru